Սոցիալ-վերականգնողական ծրագիր Խարբերդի մասնագիտացված մանկատանը

    Համաշխարհային Առաքելությունների Պատմոս հիմնադրամը սկսել է աջակցել Խարբերդի մասնագիտացված մանկատանը դեռևս 1989 թվականից: Հիմնադրամը ստեղծեց վերականգնողական թիմ, ովքեր մասնագիտանալով այս ոլորտում մատուցում էին վերականգնողական ծառայություններ Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաներին: Երբ վերականգնողական թիմը իր փորձը փոխանցեց մանկատան աշխատակազմին, Պատմոս-Արարատ հիմնադրամը սկսեց մատուցել սոցիալական ծառայություններ: Սոցիալ-վերականգնողական ծրագիրը նախատեսված է հատուկ այն անկարող երեխաների համար, ովքեր ունեն ծանր աստիճանի մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ:
    Ծրագրում ընդգրկված են 120 երեխա: Այս կրթական ծրագրով կազմակերպվում են ձմեռային և ամառային սոցիալական-առողջարարական ճամբարներ, երաժշտության թերապիա, թատերական ներկայացումներ, ձեռքի աշխատանքի խմբեր, էքսկուրսիաներ և սպորտային խաղեր: Ծրագրի նպատակն է աջակցել անկարող երեխաների սոցիալական հարմարեցմանը և նպաստել նրանց առողջության վերականգնմանը: Այս ծրագրի շնորհիվ երեխաները վերականգնում են առողջությունը, հաստատում և դրսևորում կյանքում ինքնուրույն ապրելու գիտելիքներ:



Ձմեռային ճամբար Ծաղկաձորում
Ամառային ճամբար Սևանում


ետ