Հաշմանդամ երեխաների զարգացման ծրագիր Ցերեկային Վերականգնողական կենտրոնում

    Ցերեկային վերականգնողական կենտրոնը բացվել է 2009 թ-ի հոկտեմբերի 1-ից: Զարգացման ծրագրի նպատակն է վերականգնել նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաներին` մատուցելով նրանց ֆիզիոթերապիայի և այլ վերականգնման ծառայություններ, որպեսզի երեխաները դառնան հնարավորինս ինքնուրույն և կարողանան ինտեգրվել իրենց ընտանիք և հասարակություն: Սա բարելավում է հաշմանդամ երեխայի կյանքի որակը:
    Ցերեկային վերականգնողական կենտրոն են այցելում շաբաթական 70 երեխա: Ցերեկային վերականգնողական կենտրոնը ստեղծվել է Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության և Համաշխարհային Առաքելությունների Պատմոս հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի պլանավորված ժամանակահատվածն է 2009-2011ը: Զարգացման ծրագիրը իրականացվում է Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում` Հին Էջմիածնի խճ. 109 հասցեում:


ետ