Մեր մասին

Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամը (ՀԱՊՀ) ֆիննական քրիստոնեական մարդասիրական օգնության կազմակերպություն է: Մենք աշխատում ենք 25 երկրում, այդ թվում` Հայաստանում: Հայաստանին ՀԱՊՀ-ն սկսեց օգնել անմիջապես 1988 թ-ի աղետալի երկրաշարժից հետո` հումանիտար օգնություն բերելով Հայաստան: Հետագայում ՀԱՊՀ-ն սկսեց երեխաների վերականգնողական ծրագիր Խարբերդի մասնագիտացված մանկատանը: 1992 թ-ից սկսած ծրագրի կոորդինատորն է ֆիզիոթերապիստ Աննելի Թուրյան: «Պատմոս-Արարատ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իրականացնել ծրագիրը, իսկ Աննելի Թուրյան վերահսկում է այն և տարին մի քանի անգամ ֆիզիոթերապիայի նոր մեթոդներ և մոդելներ է բերում Հայաստան:
1988 թ-ի աղետալի երկրաշարժից հետո, երբ Աննելի Թուրյան եկավ Հայաստան, տեսավ, որ Հայաստանում մեծ անհրաժեշտություն կա վերականգնողական թերապիայի: Բացի հումանիտար օգնությունից, որ Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամը ուղարկում էր Հայաստան, այն նաև նպատակ դրեց ստեղծել մի այնպիսի թիմ, ովքեր կվերապատրաստվեն վերականգնողական թերապիայի ոլորտում և կկարողանան իրենք արդեն վերապատրաստել մարդկանց և ինքնուրույն օգնել իրենց հայրենակիցներին: Այդ թիմի անդամներն էին Ռուզաննա Շահինյանը, Հայկ Բադալյանը և Կարինե Խաչատրյանը: Հետագայում նրանք երեքով 2003 թ-ի ապրիլի 28-ին հիմնադրեցին Պատմոս Արարատ բարեգործական հիմնադրամը և մինչ օրս նրա հիմնադիր անդամներն են:
2009 թ-ի հոկտեմբերի 1-ին «Պատմոս-Արարատ» բարեգործական հիմնադրամը բացեց մի նոր Ցերեկային Վերականգնողական կենտրոն նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների համար: Այս ծրագիրը եզակի է նրանով, որ մեր մեքենան երեխաներին տանից վերցնում է, բերում կենտրոն և տանում հետ տուն: Այս կերպ երեխաները դառնում են անկախ, քանի որ նրանք գնում են Ցերեկային վերականգնողական կենտրոն առանց ծնողների:
Մենք աշխատակազմին ուսուցանել ենք վերակագնողական թերապիա` օգտագործելով երեխաների ֆիզիոթերապիայի և վերականգնման միջազգային բիոհոգեսոցիալական մոդելը: Հաշմանդամ երեխաների զարգացման այս ծրագրում գործընկերներն են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ Առողջապահության նախարարությունը, «Պատմոս-Արարատ» բարեգործական հիմնադրամը, Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը և Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամը:
Մեր նպատակն է վերականգնել հաշմանդամ երեխաներին` մատուցելով նրանց ֆիզիոթերապիայի և այլ վերականգնման ծառայություններ, որպեսզի երեխաները դառնան հնարավորինս ինքնուրույն և կարողանան ինտեգրվել ընտանիք և հասարակություն: Այսպես բարելավվում է հաշմանդամ երեխայի կյանքի որակը: